Նվիրիր երգ
սիրելիիդ, հարազատիդ, ընկերոջդ․․․
Նվիրիր ցանկացած առիթի համար։
Երգում կարող են նշվել անուն կամ անուններ։
Դուք որոշում եք երգի բովանդակությունն ու ոճը, իսկ մենք ստեղծում երգը։
Անհատականացված երգեր հատուկ Ձեզ համար:
Մենք ստեղծում ենք երգեր՝ եզակի բառերով ու երաժտությամբ՝ Ձեր նախասիրություններին համապատասխան: Երգի բառերը գրվում են Ձեր պատվերով՝ հատուկ Ձեզ համար: Երգում կհնչի Ձեր կողմից հիշատակված անուն կամ անուններ: Արդյունքում կստանաք այնպիսի երգ, որը յուրահատուկ կերպով կարտացոլի Ձեր հույզերը, պատմությունն ու նպատակը:
Երգը կարող եք նվիրել Ձեր սիրելիին, ամուսնուն, կնոջը, հարազատին, ընկերոջը, երեխաներին, ծնողին, տատիկ-պապիկներին և ցանկացածին՝ ում կկամենաք:
Վստահ եղեք, որ Ձեր նվերը կլինի անակնկալ, տարբերվող ու հիշարժան և կպարգևի աննկարագրելի զգացողություններ:
Բառերն ու երաժշտությունը ստեղծվում են բացառապես 1 օրինակով՝ հատուկ Ձեզ համար:
Ամբողջ գործընթացն ընթանում է առցանց, ինչը խնայում է ժամանակ և գումար:
Ձեր զավակներին. երգ, որը կընդգծի ձեր սերն ու հպարտությունը նրանց նկատմամբ:
Ձեր ծնողներին. երգ, որը կհիշեցնի, թե որքան կարևոր ու սիրելի են նրանք Ձեզ համար:
Սիրելիին. երգ, որի միջոցով կարտահայտեք Ձեր սերն ու զգացմունքները:
Ընկերոջը. երգ, որը կպարգևի հաճելի զգացողություններ Ձեր ընկերոջը:
Երգ կարող եք նվիրել երեխաներին, քույրիկին ու եղբորը, հորաքրոջը, հորեղբորը, մորաքրոջը, տատիկ-պապիկներին, հեռավոր երկրում ապրող հարազատներին և ում կամենաք: Վստահ եղեք, որ այն որպես առանձնահատուկ ու հետաքրքիր նվեր՝ դուր կգա բոլորին:
Ծննդյան տոն. դարձրեք Ձեր երեխաների, ամուսնու, կնոջ, հարազատների կամ ընկերոջ ծննդյան տոնը ավելի հիշարժան՝ նվիրելով անհատականացված երգ:
Կնունք. նվիրեք նորածնին և նրա ծնողներին երգ, որը կհիշվի ընդմիշտ :
Հարսանիք. լրացրեք Ձեր կամ հարազատի հարսանիքը յուրահատուկ երգով, որը կխորհրդանշի նրանց միասնությունը:
Ամուսնության հոբելյանական տարի. նշեք Ձեր ամուսնության կարևոր տարեթվերը՝ հատուկ ստեղծված երգով:
Ձեր ցանկությամբ երգի մեջ կարող են հիշատակվել Ձեր իսկ նշած անունները, որոնք է՛լ ավելի յուրահատուկ կդարձնեն այն՝ պարգևելով անկրկնելի զգացողություններ:
Նվիրեք երգ ցանակացած առիթի համար՝ վստահ լինելով, որ Ձեր նվերը ամենայուրահատուկն ու չկրկնվողն է:
Պատվերի ընթացքում մենք համաձայնեցնում ենք երգի բառերը, երաժշտական ոճն ու անցնում գործի…
Պարզապես զանգահարեք
Անհատական մոտեցում: Յուրաքանչյուր երգ ստեղծվում է հաճախորդի նախասիրությունների հիման վրա: Ձեր ցանկությամբ երգի մեջ կարող են հիշատակվել Ձեր իսկ նշած անունները, որոնք է՛լ ավելի յուրահատուկ կդարձնեն այն՝ անկրկնելի զգացողություններ պարգևելով:
Հիշարժան նվեր: Անհատականացված երգերը կլինեն նվեր, որը կպահպանվի և կհիշվի երկար տարիներ:
Ձեր տեքստի հիման վրա ստեղծված Երգ: Երգը կարող է ստեղծվել նաև Ձեր տեքստի հիման վրա: Դուք տրամադրում եք բառերը, մենք ստեղծում ենք երգը՝ Ձեր իսկ բառերի հիման վրա:
Երգի ստեղծման արժեքն է 38 000 դրամ։
Երգի տեքստը, երաժշտության ոճն ու առաքման ժամկետը համաձայնեցնելուց հետո փոխանցում եք 10 000 դրամ կանխավճար, ինչից հետո սկսվում են ստեղծման աշխատանքները:
Երգի կարճ տարբերակը (30 վայրկյան տևողությամբ) առաքվում են Ձեզ (WhatsApp, Viber, e-mail, Messenger, ֆորմատը՝ MP3):
Երգի կարճ տարբերակը լսելուց ու ընտրություն կատարելուց հետո, վճարում եք IDram դրամապանակի կամ բանկային քարտի միջոցով (կանխավճարը հանած): Վճարման գործարքը հաստատվելուց անմիջապես հետո առաքվում է երգի ամբողջական տարբերակը:
Կարող եք պատվիրել նաև երգի տեսանյութ-տարբերակը: Տրամադրում եք նկարներ, տեսանյութեր, որոնք ցուցադրվում են երգին զուգահեռ: Այս ծառայության արժեքն է 12000 դրամ:
Երգի ստեղծումը սովորաբար տևում է 2-3 օր:
Զեղչերին ծանոթանալու համար զանգահարեք մեզ:
Հեռ.- 055 24 28 26
IDram- 055242811
Քարտ- 4318 2900 8095 6382
Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար